Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Մազաթափության մի քանի պատճառ. 1in.am

Մազաթափության մի քանի պատճառ. 1in.am

Հայտնի է դարձել, թե ինչն է մազաթափության պատճառը: Մազաթափության գործընթացը բնականոն երևույթ է մարդու համար՝ անկախ տարիքից: Սակայն, երբեմն այն մազերի թիվը, որ մենք հայտնաբերում ենք սանրի վրա, չափից ավելի է լինում, որի պարագայում հարկ է լինում ստուգել, թե ինչպիսի առօրյա խոչընդոտները կարող են բերել նման խնդրի:

 

Գլխի թաք ջրով

 

Շատ մարդիկ հաճույք են ստանում տաք ջրից, բայց գլուխը տաք ջրով լվանալ չարժե: Այն ջրազրկում է առաջացնում և մազերը փխրուն է դարձնում: Ցանկալի է մազերը լվանալ գոլ ջրով, իսկ հետո ցողել սառը ջրով: Տաք ջուրը նաև մաքրում է մաշկի բնական յուղերը, ինչը նույնպես նպաստում է մազերի թափվելուն:

 

Սխալ սանրելը

 

Պետք է հիշել, որ մազերն ավելի հակված են վնասվելու թաց վիճակում, ուստի դրանք չի կարելի թաց վիճակում սանրել, որի դեպքում դրանց արմատները թուլանում են, ինչի հետևանքով մազերը թափվվում են: Ուստի հարկավոր է, որ դրանք բնական ճանապարհով չորանան:

 

Կանացի սանրվածքներ

 

Աֆրիկյան հյուսերը, դրեդերը և դրանց նման սանրվածքները չափազանց նորաձև են, սակայն վտանգավոր են մազերի արմատների և ֆոլիկուլների համար: Այդ պատճառով ավելի լավ է զերծ մնալ նման ոճից և մազերն այդքան կիպ չկապել:

 

Սննդակարգ

 

Նախաճաշերից և ընթրիքներից հրաժարվելը, լարված աշխատանքային գրաֆիկը և ուղղակի նիհարելու փորձերը ստիպում են մարդուն քիչ ուտել, ինչը վնասում է մազերին:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. stopstarenie.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ